Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ուղղությամբ ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ

Հոկտեմբեր 11,2024 19:01

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։

Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է ՀՀ-ում սոցիալական իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում կարիքների գնահատման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված խորհրդատվությունները, որին ի պատասխան նախարար Մկրտչյանը խոսել է այդ ուղղություններով արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին։

Կարևորելով ԵԽ հետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել ոլորտային ռազմավարություններով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններում ամրագրված գերակայությունների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս ոլորտների մի շարք ուղղություններով ցանկալի առաջընթաց գրանցել։

Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ուղղությամբ ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում։

Գործընկերներն անդրադարձել են նաև Վիլնյուսում տեղի ունեցած «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին,  որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ տարվում են գործնական քայլեր։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031