Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը կարևորել է ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման գործում

Հոկտեմբեր 11,2024 18:40

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Քննարկվել են  Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը և երկկողմ համագործակցության արդյունավետությանն առնչվող հարցեր:

Լոռու մարզպետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման գործում:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, անդրադարձել ՄԻՊ գրասենյակին հասցեագրված քաղաքացիների դիմումներին և առկա խնդիրների լուծման գործում պետական մարմինների հետ գործակցության դրական ազդեցությանը:

Մարզի ղեկավարը նշել է, որ հետևողական է քաղաքացիների բարձրացրած հարցերի, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:

Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

 

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031