Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը «Գիպրոզեմից» 1987 թվականի փաստաթղթեր է «բռնագրավել»․ Հրանտ Բագրատյան

Հոկտեմբեր 11,2024 18:08

«Մեր գնահատմամբ, այս պահին արդեն 1100 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ենք զիջել Ադրբեջանին, թեեւ Նիկոլն ասում է՝ 260 քառակուսի կիլոմետր։ Եվս 600-700 քառակուսի կիլոմետր է պատրաստվում զիջել՝ չհաշված միջանցքը»,-այսօր  «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած՝ «Googlemaps-ի կեղծարարությամբ ՀՀ տարածքները «դարձան» Ադրբեջան» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

 

 

Նա ներկայացնում էր 1987 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ արձանագրությունը սահմանազատման-սահմանագծման մասին։ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 1987 թվականի քարտեզները՝ երեք օրինակ, «Գիպրոզեմից» բռնագրավել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ տարակուսեց՝ հարցեր են ծագում՝ ինչո՞ւ, ինչի՞ դիմաց․ «Մենք տեսնում ենք, որ երկիր է վաճառվում, հող է վաճառվում՝ մեղքը գցելով մեկ նախկինների վրա, մեկ Մոսկվայի, բայց հանցագործությունը շատ կոնկրետ է, գողը շատ կոնկրետ է»։

«Հայկական կողմից չկա ստորագրված որեւէ փաստաթուղթ, որ Տիգրանաշենն անկլավ է»,- հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունից ոչ ոք դեռ չի հակադարձել իրենց այս պնդումներին։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվում են ՍԴ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրությամբ են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031