Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպանվող տարածք:
Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:
Կարդացեք նաև
«BMW»-ի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում կարծես ավանդույթ են դարձել ավտոմեքենաների գողության դեպքերը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: