Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու համար»․ բլոգեր Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին

Հոկտեմբեր 11,2024 17:54

«Կոռումպացված քաղաքապետարան, որը ծառայում է որոշ մարդկանց անձնական շահին»,- այսօր Երեւանի քաղաքապետարանի մուտքի դռանը դրամներ փակցնելով՝ հայտարարեց բլոգեր Արթուր Չախոյանը։

Այսօր նա ակցիա էր իրականացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ Երեւանի համայնքային հողերը զավթելու հարցով քաղաքապետարանից պատասխան պահանջելով․ «Ըստ Երևանի քաղաքապետարանի նոր հաստատված գլխավոր հատակագծի, Երևանի 60 հատվածի հողերի նշանակությունը փոխվել է, այսինքն` տվյալ դեպքում, Տորք Անգեղ այգու կանաչ գոտին դա առաջ ընդգրկված էր 60 հատվածի ցանկում, որն, ըստ օրենքի՝ ենթակա չի եղել օտարվելու և վաճառվելու, բայց ըստ նոր հաստատված գլխավոր հատակագծի՝ Տորք Անգեղ այգու կանաչ գոտու մեծ մասն այլևս 60 հատվածի հող չի հանդիսանում, քանի որ նոր հաստատված գլխավոր հատակագծում տվյալ տարածքները ճանաչվել են «ընդհանուր օգտագործման բնակավայրերի հողեր», այլ ոչ թե այգի կամ պուրակի տարածքներ, որը ենթակա է օտարման։ Դրա հետ է կապված Վիտալի Բալասանյանի կողմից շուտափույթ ապօրինի համայնքային հողի հողազավթման պատճառը։ Այսինքն, այն, որ Նիկոլ Փաշինյանը բղավում էր՝ նախկիները Մոնումենտի այգիները դիլիմ-դիլիմ կիսեցին և դղյակներ կառուցեցին, ինքը խոսք էր տվել, որ այդ այգիները վերադարձնելու են…, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օրոք են այգիները դիլիմ-դիլիմ ծախում իրենց ասած նախկիների համար»։

Քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա ցուցարարին չմոտեցավ։

Երբ Արթուր Չախոյանը քաղաքապետարանի մուտքի դռան վրա կեղծ թղթադրամներ էր փակցնում, նրան մոտեցան ոստիկանները՝ պահանջելով դադարեցնել ցույցը եւ հեռանալ։

Իրավիճակը լարվեց, ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ցուցարարին։ Արթուր Չախոյանը պահանջում էր իր ձերբակալման հիմքը ներկայացնել․ «Պարոն մայոր, ես կնստեմ, եթե դուք հայտարարեք, թե ինչ հիմքով եք ինձ ձերբակալում՝ քաղաքացիական մեքենայով։ Ըհը, ձեռքերս էլ տալիս եմ»։ «Հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու համար»,- պարզաբանեց ոստիկանության սպան՝ բլոգերին հրավիրելով ոստիկանական մեքենա։ Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր։

Արթուր Չախոյանն ի վերջո, ավարտեց իր ցույցը՝ հայտարարելով, որ իշխանության ամբարտավանությունը գալիս է նրանից, որ հասարակությունն անտարբեր է եւ այսօր երիտասարդները չլսեցին իր կոչը, դուրս չեկան փողոց՝ պայքարելու Երեւանի կանաչ տարածքների համար։ Նա բերման ենթարկվեց:

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար Արթուր Չախոյանը բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031