Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացված ռազմական հարձակումներին

Հոկտեմբեր 11,2024 17:16

Հայաստանի վերաբերյալ երկօրյա քննարկումներ տեղի ունեցան Շվեյցարիայում ընթացող «Արևելք-Արևմուտք հանդիպման» 12-րդ փառատոնի շրջանակներում

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը հանդես եկավ բացման խոսքով։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց 2018թ․ հեղափոխությունից հետո Հայաստանի որդեգրած ժողովրդավարական ուղին, անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական հարձակումներին

Հոկտեմբերի 7-ից 8-ը Շվեյցարիայի Վալե կանտոնի Սիեռ քաղաքի Մեղսիե դղյակում անցկացվող «Արևելք-Արևմուտք հանդիպման» 12-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի վերաբերյալ երկօրյա քննարկում։

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես եկավ բացման խոսքով։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց 2018թ․ հեղափոխությունից հետո Հայաստանի որդեգրած ժողովրդավարական ուղին, անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական հարձակումներին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիներին և անհետ կորածներին, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի պատրաստակամությանը և խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Դեսպան Հովհաննիսյանը պատասխանեց ներկաների մի շարք հացերին։

Միջոցառման շրջանակում կազմակերպվեց Հայաստանի մասին երկու քննարկում։ Առաջինը կրում էր «Հայաստան՝ Կովկասում գոյատևման համար պայքարող ժողովուրդ» խորագիրը։ Բանախոսներն էին Ժնևի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վիգեն Չեթերյանը և շվեյցարական հայտնի «Le Temps» թերթի թղթակից Լուիս Լեման։ Խոսվեց համաշխարհային արդի աշխարհքաղաքական իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանին սպառնացող վտանգների մասին։ Մանրամասն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի ոտնահարումներին։ Խոսվեց Բաքվում պահվող հայ գերիների, Ադրբեջանի սպառնալիքների և Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների մասին։ Կլոր սեղանի քննարկման վարող, Շվեյցարական մի շարք հայտնի թերթերի թղթակից Ռոման Ժանը անդրադարձավ հակամարտության պատմությանն ու հետևանքներին։

Երկրորդ՝ «Հայաստանի քրիստոնեական անցյալի պատմական հետքերով» քննարկմանը մասնակցում էր Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալենտինա Կալզոլարին։ Վերջինս, մասնավորապես, պատմական ակնարկ կատարեց Հայաստանի մասին՝ անդրադառնալով Հայաստանի հին և միջնադարյան պատմությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Առանձին քննարկում ծավալվեց հայ-եթովպական կրոնական, մշակութային ու պատմական առնչությունների մասին։

Հայաստանին նվիրված միջոցառումը եզրափակվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ։

Մեղսիե դղյակում անցկացվող «Արևելք-Արևմուտք հանդիպման» ամանամյա փառատոնները նվիրված են քաղաքակրթությունների երկխոսության, մշակույթի ու համաշխարհային քաղաքականության թեմաներին։ Դրանց մասնակցություն են բերում առաջատար լրագրողներ, վերլուծաբաններ ու հասարակական-քաղաքական գործիչներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031