Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ի գիշերային շրջագայության ընթացքում ժամը 23.30-ին Հալիձոր գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՍԱԶ 3507» մակնիշի մեքենան: Թափքում առկա մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Շինուհայր գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն