Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցություններում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբեր 11,2024 15:56

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները և այդ համատեքստում կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Կողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ, ընդգծել են այն զարգացնելու զգալի ներուժը։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ փորձի փոխանակման, կրթության և վարժանքի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031