«Ազատություն». Ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությունը տասնամյակներ ի վեր աշխարհին պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ վկայակոչելով հայրենիքում՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։
«Նիհոն Հիդանկյոն», որը նաև հայտնի է որպես «Հիբակուշա», առաջնորդում են աշխարհում երբևէ կիրառված միջուկային ռումբերի վերջին փրկվածները։
«Հիբակուշան» մեզ օգնում է նկարագրել աննկարագրելին, պատկերացնել աներևակայելին և ինչ-որ չափով ընկալել միջուկային զենքի պատճառած անհասկանալի ցավն ու տառապանքը», – հայտարարել է Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: