«Ո՛չ հստակ դատավարություն, ո՛չ հստակ ըմբռնում, թե ինչի համար է այս ամենն արվում, ձգձգումներ: Տպավորություն կա, որ մարդկանց տանջելու համար է այս ամենն արվում»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթներին, որոնցից մեկն էլ իրեն է հենց վերաբերում:
Հիշեցնենք, որ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի ապրիլի 4-ին ԱԺ դիմաց «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ներկայացրած իր ելույթի համար:
«Պետք է երազենք, որ Հայաստանում մի օր գա այնպիսի իշխանություն, որը քաղաքական հետապնդումներով չի զբաղվի: Պատվեր, եթե չլինի, դատարաններն իրենց կարգին կպահեն»,-ասաց Բագրատյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ