Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերին Հայաստանի պատվիրակությունը մեդալների է արժանացել

Հոկտեմբեր 11,2024 14:27

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ 53 մասնակիցներով:

Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի և արվեստի 30 ակնառու գործիչներ:

ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:

Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Դանոյանը (դաշնամուր, 7-9 տարեկան),Մարի Վարդանյանը (ժողովրդական նվագարաններ, 9-14 տարեկան), «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 7-10 տարեկան):

Արծաթե մեդալի է արժանացել Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր, 10-13 տարեկան), բրոնզե մեդալի՝ Մարիա Ղուկասյանը (կերպարվեստ, 7-9 տարեկան):

Հատուկ մրցանակային դիպլոմ է ստացել «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 11-14 տարեկան):

ԱՊՀ մասնակից պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում Հայաստանից  ժյուրիի կազմում ներկայացված էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ծովինար Հովհաննիսյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Մարգարյանը, «Պրոֆ արտ» պարային ստուդիայի ղեկավար, պարուսույց Տիգրան Մնոյանը, Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031