Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը հորդորում է հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

Հոկտեմբեր 11,2024 14:12

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայում բացակայում են:

Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ՝ հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը, հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:

Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031