«Ատեստավորման գործընթացի նկատմամբ ցանկացած, այսպես ասած, ոտնձգություն անխուսափելիորեն և խստագույնս պատժվելու է», – «Sputnik Արմենիա»-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ ի պատասխան մեր հարցի արձագանքելով ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկություններին, ըստ որի 5-րդ կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի` վերջերս ազատման պատճառը եղել է ատեստավորման գործընթացին նրա միջամտությունը։
Նախաձեռնված վարույթ կա, ուստի ՊՆ տիրույթից դուրս է մեկնաբանելը, հավելեց մեր զրուցակիցը: