Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը աջակցության չի էլ դիմել, որ «Սրբազան շարժումը» նախագահների պրոյեկտ չհամարվի. Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 11,2024 14:00

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ որեւէ կերպ՝ ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով աջակցե՞լ է Բագրատ սրբազանի շարժմանը:

«Ո՛չ, մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի եւ խմբակցության հայտարարությունը, դրանից այն կողմ աջակցություն չի եղել: Ինքը նման կարգի աջակցության չի էլ դիմել, որ ձեր լրատվամիջոցը չհամարի, որ Բագրատ սրբազանի շարժումը նախագահների պրոյեկտն է»,- պատասխանեց Քոչարյանը:

Հարց հնչեց նաեւ, թե արդյոք պատրաստվո՞ւմ է քաղաքականությունից դուրս գալ:

Ի պատասխան ասաց. «Եթե չեմ սխալվում սրբազաններից մեկի կողմից ասվել էր, որ նախագահների ստվերը խանգարում է  Բագրատ սրբազանին: Հիմա ասեմ՝ իսկական , բնածին առաջնորդին որեւէ մեկի ստվերը չի կարող խանգարել: Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի: Զարմանալի է, թե ինչու են մարդիկ այդպիսի որակում տալիս»:

Հարց հնչեց նաեւ «Մարտի 1-ի» մեղավորների մասով, Ռոբերտ Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց՝ ով է իշխանությունների ձեռքից բռնել, թող քննեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Վանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031