Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացել են սպանել հողատարածքի նկատմամբ իրավունքը 47-ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում. քրեական ենթամշակույթ կրող անձին և ևս երկու անձի մեղադրանք է ներկայացվել

Հոկտեմբեր 11,2024 13:56

Ավարտվել է Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 47–ամյա բնակիչը ՍՊ ընկերությանը պատկանող՝ Գյուրջյան փողոցում գտնվող հողատարածքի մի մասի վրա անօրինական կերպով կառուցել է շինություն, որի վերաբերյալ տարաձայնություններ  է ունեցել  հիշյալ ընկերության տնօրենի՝ Երևանի 43–ամյա բնակչի, և վերջինիս եղբոր հետ։ 43–ամյա տղամարդը առաջարկել է օրենքով սահմանված կարգով լուծել հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ ծագած խնդիրը, սակայն 47–ամյա տղամարդը, չհամաձայնվելով վեճի լուծման հիշյալ տարբերակին, դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից անձի՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության կարգավիճակից, խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնել։

Քրեական ենթամշակույթ կրող հիշյալ անձը, 47–ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում, գնացել են վերոնշյալ հողատարածք, որտեղ հանդիպել են ՍՊ ընկերության տնօրենին և նրա եղբորը։ Հիշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, նշված հողատարածքը 47–ամյա տղամարդու անվամբ անվանափոխելու վերաբերյալ պահանջ են ներկայացրել եղբայրներին՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը 47–ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում՝ «սպանել» նրանց։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 47–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Հիշյալ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031