«Այնպես չէ, որ մեկ անգամ ակցիա անելով՝ բոլոր հարցերը լուծվելու են, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք եւ սպասենք, թե ով երբ է կողմնորոշվում, կամ երբ է այդ հարցն իր մոտ հասունանում»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով կայացած ցույցի ժամանակ:
«Այս իրավիճակը բոլորիս մղում է նրան, որ ամեն մի հայ, աշխարհի որ մասում էլ լինի, գոնե այս օրերին պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն, ի աջակցություն մեր բոլոր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, որոնք գտնվում են Բաքվի բանտերում:
Ինչ վերաբերվում է այսօրվա միջոցառմանը, շատ ճիշտ նախաձեռնություն է: Այն հանգամանքը, որ սա իրականացվել է Արցախի եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանների նախաձեռնությամբ, ցույց է տալիս, որ այս հարցը առաջին հերթին մարդու իրավունքների տեսանկյունից պետք է դիտարկել, որ այսօր Բաքվի բանտերում գտնվում են հայեր, որոնց Բաքվի իշխանությունները կեղծ շինծու մեղադրանքներ են առաջադրել: Այդ մարդկանց իրավունքները գերեվարման պահից կոպտորեն ոտնահարված են»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ