Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ, այլ չորեքթաթ դիվանագիտություն». Ռուբեն Մելիքյանը ՀՀ ԱԳՆ-ի եւ հայ ռազմագերիներին ազատելու պահանջի մասին

Հոկտեմբեր 11,2024 13:20

«Ես միացել եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությանը՝ որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան: Կարեւոր եմ համարում, որ հատկապես միջազգային հանրության առջեւ բարձրացվի այն հարցը, որ մենք պահանջատեր ենք»,- ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կայացած Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով հավաքի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք պահանջատեր ենք այն մարդկանց ազատման հարցով, որ այժմ գտնվում են Ալիեւի բանտերում՝ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե ավելի քիչ հայտնիություն ունեցող կամ առհասարակ հասարակությանը ոչ հայտնի մեր եղբայրները, որոնք գտնվում են Ալիեւի բանտերում: Հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանում իրականացվում է խոշոր միջոցառում, պետք է պահանջենք, որպեսզի միջազգային կառույցներն այս հարցը բարձրացնեն:

Բայց այստեղ կա մի մեծ խնդիր, որը կապված է հենց այս շենքում՝ ԱԳՆ-ում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից թե պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես ստանում ենք պատասխաններ՝ ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզանից պահանջում: Ցավոք սրտի, այդ խոսքերին դժվար է հակադարձել:

Հենց ՀՀ արտգործնախարարության շենքի առջեւ կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ, այլ քվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն: Կարծում եմ՝ իրենք չափահաս մարդիկ են եւ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում արժանապատիվ դիվանագիտությունը եւ չորեքթաթ դիվանագիտություն: Այնպես որ մեր՝ այստեղ գտնվելը ընդամենը այս մարդկանց ուղղված ամոթանքի նշան է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031