Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է Հայաստանից տասնյակ հազարավոր դիմումներ ու պահանջներ գնան COP29-ի կազմակերպիչներին. Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 11,2024 12:38

Նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ցույցեր եւ միջոցառումներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Այսօր նման միջոցառումներ իրականացվեցին նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ փոխանցվեցին հասցեատերերին։

«Պետք է Հայաստանից տասնյակ հազարավոր դիմումներ ու պահանջներ գնան ինչպես COP29-ի կազմակերպիչներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են հայկական արյան հետքերով գնալ եւ մասնակցել այդ միջոցառմանը»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը

«Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի գեթ մեկ անձ, մեկ կազմակերպություն, մեկ կուսակցություն, որը այս ընթացքում չդիմի այդ հասցեատերերին: Սա խիստ քաղաքական հարցերի հետ կապ չունի: Ամեն մեկը պետք է իրեն հարց տա եւ պատասխանի՝ ինչու չի դիմում անձամբ ինքը, խմբերով, լրագրողները եւ մնացածը: Եթե գտնվի գեթ մեկ հասարակական կազմակերպություն, որ չդիմի, նա հանցակից է դառնում այն բոլոր հանցագործություններին, որը գործել է եւ շարունակում է գործել Ադրբեջանը»,-ասաց տիկին Ալավերդյանը: Նա փաստեց, որ ոչ միայն քանդել, ավերել են Արցախի մշակութային, կրոնական ժառանգությունը, այլեւ Ստեփանակերտը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031