Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը չի՞ գտնում ժամանակ դժգոհություն արտահայտելու ՆԱՏՕ-ի գեներալի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ. Հակոբ Բադալյան

Հոկտեմբեր 11,2024 12:34

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունն այցելել Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այնտեղ ցուցադրում է 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից խլված սպառազինությունն ու տեխնիկան:

Պատկերացնում եք, թերեւս, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե այդ այսպես կոչված ռազմավարի պուրակ այցելեր որեւէ ռուսական պատվիրակություն, որեւէ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Թերեւս, չկա նկարագրելու կարիք:

Իսկ արդյո՞ք հավասարապես նույն արձագանքը կլինի ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի այցի պարագայում: Վստահաբար՝ ոչ: Որովհետեւ այդ արձագանքները իրենց գերակշռող մասով, ոչ ամբողջապես անշուշտ, բայց գերակշռող մասով պայմանավորված են լինում քարոզչա-քաղաքական նարատիվներով:

Մինչդեռ, դա իհարկե Հայաստանի դժբախտություններից մեկն է, երբ կարեւոր հանրային ու պետական ռեակցիաները, որ պետք է լինեն բոլորի պարագայում, «բաժանվում» են ըստ նարատիվների, ըստ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի:

Մինչդեռ, ցանկացած պատվիրակության այց ռազմավարի պուրակ, պետք է արժանանա Հայաստանի հանրային պարսավանքի,  այցելողը կլինի ռուսական պատվիրակություն, թե ՆԱՏՕ-ական, թե ամերիկյան, թե որեւէ այլ:

Ընդ որում, առավել վատ է այն, որ ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակը Բաքու այցից առաջ եղել է Երեւանում: Երբ Երեւանից հետո կարճ ժամանակ անց Բաքու այցելող ՆԱՏՕ պաշտոնյան իրեն թույլ է տալիս այցելել այսպես ասած ռազմավարի պուրակ, սա իհարկե անուղղակի, սակայն խիստ թափանցիկ ու դիպուկ ցուցիչ է, թե ինչ դիվանագիտական արդյունավետությամբ կամ տվյալ պարագայում՝ անարդյունավետությամբ է նրա հետ հարաբերվել Երեւանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտոնական Երեւանը գոնե խորհրդարանի մի պատգամավորի մակարդակով չի՞ գտնում ժամանակ, իր դժգոհությունն արտահայտել ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ:

Եթե այց կատարած լիներ որեւէ ռուսաստանցի զինվորական, հիմա ըստ երեւույթին հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից:

ՆԱՏՕ գեներալի դեպքում՝ լռություն է:

Ընդ որում, ինչպես նախօրեին սրա վերաբերյալ գրել եմ Տելեգրամի իմ ալիքում, պետք է դատապարտվի ցանկացած երկրի պատվիրակության այց, այդ՝ այսպես կոչված «ռազմավարի պուրակ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031