Լրահոս
Օրվա լրահոսը

Չարլզ Երրորդ արքան Բաքու մեկնելն արդեն չեղարկել է. «Ազգ»

Հոկտեմբեր 11,2024 11:23

Հոկտեմբերի 9-ին գերմանական «Բունթե» հանդեսն իրազեկեց, որ  նոյեմբերին Բաքվում գումարվելիք կլիմայական գագաթնաժողովին չի մասնակցելու Բրիտանիայի արքա 75-ամյա Չարլզ Երրորդը, որ հայտնի է բնապահպանական ակտիվ գործունեությամբ եւ նախորդ՝ Դուբայում անցկացված COP28-ին բանախոսների թվում էր: Հղում տալով «Սքայ նյուզին», գերմանական լրատուն գրում է, որ հոկտեմբերի 18-ին Ավստրալիա եւ Սամոա 11 օրյա ուղեւորության պատճառով քաղցկեղով հիվանդ արքան ընդհատելու է նաեւ իր բուժումը, իսկ նոյեմբերի 11-ին Բաքու մեկնելն արդեն չեղարկել է:

«Ֆայնենշըլ թայմզ»-ի հաղորդման համաձայն, Bank of America-ի, աշխարհում խոշորագույն ամերիկյան միջազգային ներդրումային ընկերության՝ BlackRock-ի, Standard Chartered-ի, Deutsche Bank-ի ղեկավարներն այս տարի չեն մեկնելու Բաքու, նրանք չեն մասնակցելու COP 29 կլիմայական գագաթնաժողովին: Թերթն այլ լրատվամիջոցների նման պարզաբանում է, որ Ադրբեջանն այս օրերին քննադատությունների թիրախում է՝ մարդու իրավունքների ոտնահարման, հանածո բնական պաշարների գերօգտագործման պատճառով: Թերթը հիշատակում է, թե գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի թեկնածությունը հաստատվեց արեւելաեվրոպական երկրների սատարման շնորհիվ:

Գերմանական «Շթեռնը» հոկտեմբերի 8-ին ծանուցում է, որ Ադրբեջանը կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ էլ բացառություն չի անում, ձերբակալում է նրանց, որ  համարձակվում են այլ կարծիք արտահայտել:

Վերլուծաբանը հիշատակում է մեկ տարի առաջ Ադրբեջանի՝ Լեռային Ղարաբաղի վրա հարձակումն ու գրավումը, դրա մեջ ընդգծում ԵՄ անուղղակի ներգրավվածությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կնքած գազային պայմանագրի միջոցով: Հաջորդ տեսանելի կետը Հայաստանի՝ ռուսական գազից եւ նավթից կախյալության թոթափումն է: Հայաստանից հիդրոէներգիա եւ հողմային էներգիա դեպի Եվրոպա արտահանելու նոր հնարավորություն կտա Սեւ ծովով նոր ստորջրյամալուխի կառուցումը: Հայաստանի մասնակցությունը մալուխային նախագծին թույլ կտա երկրին օգտվել կանաչ էներգիայից,Վրաստանի միջոցով այն արտահանել եվրոպական շուկաներ, հետեւաբար խթանել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ», քաղտնտեսագետ Արմեն Սահակյանի տեսակետն է մեջբերում «Թեյբլի» վերլուծաբանը:

Գերմանական «Թեյբլ» մեդիայի վերոհիշյալ վերլուծականի հաջորդ կարեւոր կետը ջուրն է: «Ջրի խնդիրները խորացնում են ճգնաժամը, գրում է հեղինակը: Մինչ 2020-ը Ադրբեջանը Հայաստանին ճնշում էր ԼՂ ջրի պաշարների օգտագործման հայտ ներկայացնելով: ԼՂ-ն վերահսկելով, Ադրբեջանի ձեռքում են Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը սնուցող աղբյուրներն ու վտակները: Ջրի խնդիրը հանգուցալուծելը ենթադրում է նաեւ համագործակցության հնարավորություն, որն էլ իր հերթին՝ երկրների մասնագետների միջեւ ջրային կառավարման ծրագիր: Կլիմայական գագաթնաժողովը կարող է այդ հարցի քննարկման սկիզբ դառնալ:

Հաջորդը, որ չի վրիպում գերմանացի վերլուծաբանի հայացքից, ԼՂ-ում բնապահպանական առաջատար նախագծերի կենտրոնացումն է: Ադրբեջանը հենց վերանվաճված ԼՂ-ում է էկո մոդելային բնակավայրեր կառուցում՝ այդու «պատերազմի կարմիրը կանաչ ներկելով»:

Խաղաղություն կլինի՞… գագաթնաժողովից առաջ: Վերլուծաբան Մաքսիմիլիան Արնհոլդը նկատել է տալիս, որ հակվածություն կա գագաթնաժողովը գնահատել՝ որպես ժամանակավոր անվտանգություն Հայաստանի համար: Սակայն բարձրաստիճան դիվանագետները մտավախություն ունեն, որ COP29-ից հետո կարող է հերթական հարձակումը լինել:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031