Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում

Հոկտեմբեր 11,2024 12:16

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում: Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտի Թումանյան փողոցի երկայնքով, մայրաքաղաքի ամենահին պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը՝ կոչ անելով ժողովրդին եւ Արցախի իշխանություններին տեր կանգնել եւ պահանջել ՀՀ իշխանություններից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

«Ստեփանակերտի բնակիչները շտապ պետք է կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։ ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031