Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախ հորդորել է Google-ով պարզել, թե ամսական որքան թմրանյութ է մտնում ԵՄ, օրինակ, Անտվերպենով կամ իտալական նավահանգիստներով, ապա հայտարարել է, թե եթե մաքսային ծառայությունը Հայաստան մտնող բոլոր բեռները ստուգի՝ «մինչև Փոթի հերթ կգոյանա»։
Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն օրեցօր աճում է ու արդեն աղետալի չափերի է հասել, իսկ սա ըստ էության ասում է, որ իրենք հերթեր չգոյացնելու և վարորդների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծելու նկատառումներից ելնելով՝ այնքան էլ խնամքով չեն ստուգում մեքենաները։
Ինչ վերաբերում է «հերթեր գոյանալուն», ապա դրա լուծումն է՛լ կա։ Պետք է ընդամենը մեծացնել մաքսակետերի թողունակությունը, ավելացնել անձնակազմի թիմը և մի քիչ արագ աշխատել։ Թե՞ այդ դեպքում պարեկների ու հեծանվորդ-թիկնապահների համար բյուջե չի մնա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: