Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տեսչական մարմինը կարող է մտնել, ուսումնասիրություններ կատարել, բայց զուտ գրագրության առումով. գնացել էր գեղեցկանալու, բայց երեկ թաղումն էր». «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2024 10:48

Երեկ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը ՖԲ էջով ցավակցություն էր հայտնել իր մահացած պացիենտի՝ 56-ամյա կնոջ հարազատներին: Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։

Արթուր Սարգսյանը քրեական սկանդալներով հայտնի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի որդին է։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ չի կարելի այսօր, երբ մարդուն նոր են թաղում, մահվան պատճառի մասին եզրակացություններ անել։ «Դա հերթական սխալն է։ Պետք է դատաբժշկական փորձաքննություն լինի, մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա հայտարարվի մահվան պատճառը»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ այս հաստատությունում սա արդեն մահվան երկրորդ դեպքն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2023-ին` 31 տարեկան երիտասարդ կին էր մահացողը։ Այս գործով վարույթը դեռ ընթանում է, դատաբժշկական եզրակացություն չկա։

Ըստ Ծաղիկ Վարդանյանի՝ բուժհաստատությունը ստանում է լիցենզիա, սակայն հետո ոչ մի վերահսկողություն չի իրականացվում։ «Տեսչական մարմինը կարող է մտնել, ուսումնասիրություններ կատարել, բայց զուտ գրագրության առումով, ասենք` կստուգի, թե արդյո՞ք հիվանդության պատմագրերը ճիշտ են գրված, թե ոչ։ Սակայն կլինիկական դեպքերում բուժօգնության որակը չի վերահսկվում, ընթացակարգեր չկան։ Եթե դու մի քիչ բարեխիղճ բժիշկ ես, քո անձնական նախաձեռնությամբ անում ես այնպես, որ հիվանդդ չմահանա»։

56 տարեկան կինը գնացել է գեղեցկանալու, արդյունքում երեկ նրան հուղարկավորեցին։

Առողջապահության նախարարությունն ունեցել է վերահսկողական գործառույթ մինչեւ 2017-ը, այսօր չունի: Կարող է իրականացնել մոնիթորինգ, տեսնել խնդիրը եւ տեսչական մարմնին ահազանգել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031