«Ազգային ճակատ». ԱՄՆ-ում երիտասարդները կեսգիշերային բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի առջև (այն դպրոցն է, որը կհյուրընկալի COP29 պանելը՝ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ)
🔷Այնուհետև երիտասարդներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին Կապիտոլիումի բլուրում՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի քաղաքական ղեկավարությանը։
🔷Հիշեցնենք՝ այսօր, ժամը 11:00-ին Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առջև կիրականացվեն ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջով։