Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ուռճացվում երկրորդական խնդիրները

Հոկտեմբեր 11,2024 10:00

Մեզանում մշտապես քննարկման թեմա են դառնում երկրորդական թեմաներ: Չգիտեմ՝ դա միտումնավո՞ր է արվում, այդ երկրորդական թեմաներն ավելի «աղբիբարով են» կամ «դեղի՞ն», թե՞ սոցցանցային ալգորիթմներն են դա հուշում, բայց հաճախ ամեն մի մանրուք ձեռք է բերում «որոշիչ նշանակություն» եւ մի քանի օրվա ընթացքում դառնում հանրության «ծամոնը»:

1.Ի՞նչ եք կարծում, եթե Փաշինյանը ցանկանար, որ Արփի Դավոյանը դառնար արդարադատության նախարար (կամ պաշտպանության նախարար, կամ կադաստրի պետ կամ ՀՀ նախագահ), ՔՊ վարչությունը, ՔՊ համագումարը կամ ՔՊ տիեզերական ժողովը կարո՞ղ էին դրան խանգարել: Ակնհայտորեն՝ ոչ:

Հաջորդ հարցը. որեւէ տարբերություն կա՞ արդարադատության նախարար է Գրիգոր Մինասյա՞նը, թե՞ Արփի Դավոյանը, որեւէ նշանակություն ունի՞ նրանց կոմպետենտության մակարդակը: Դարձյալ՝ ոչ: ՔՊ-ական նախարար լինելու համար բավարար է սովորել մի քանի տասնյակ բառ, այդ թվում՝ «նախկինները», «ինքնիշխանությունը», «մեր քաղաքական թիմը»: Կարելի է ընդհանրապես ոչ մեկին չնշանակել եւ այդ գործառույթները հանձնել արհեստական բանականությանը:

Ինչո՞ւ է հանկարծ կարեւոր դարձել, թե որ անձն է որ պաշտոնը զբաղեցնում: Հայաստանում գոյություն ունի միայն մեկ պաշտոն՝ Առաջին Դեմքի պաշտոնը (որ սահմանադրությամբ ինչպես էլ այն կոչվի), որն ունի իրական իշխանություն, որը որոշումներ է կայացնում եւ որից ամեն ինչ կախված է: Մնացածը՝ «կորդեբալետ» է կամ, եթե ուզում եք՝ «համեմունքներ»:

2. Արդյո՞ք նշանակություն ունի, թե ինչ դիրքով է Փաշինյանը կամա թե ակամա Մոսկվայում նկարվել: Դրա մասին իր «պրոտոկոլը» թող հոգ տանի: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիեւ հանդիպումների վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը արտաբերել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը: Այդ հանդիպումների չակերտավոր, մեզ համար խիստ անբարենպաստ «արդյունավետության» մասին անուղղակիորեն վկայում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»:

Իհարկե, Փաշինյանը հայտարարում է, որ մեր ինքնիշխանության հաշվին ոչ մի միջանցք չի լինելու: Բայց այս 6 տարում նա շատ բան է հայտարարել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Առաջին կէտին կապակցութեամբ, կը կարծեմ թէ ոմանք յոյս ունեն որ ՔՊի այդ ներքին խնդիրները – եթէ կան… – ՝ ներքին «ճեղքեր» են, որոնք կրնան տկարացնել վարչակարգը:

    Դեհ, հա… այդպիսի յոյսերով, յիսուն տարի ետք տեղի կ’ունենայ թերեւս իշխանափոխութիւն:

    Նաեւ կայ անշուշտ «soap opera »ի քաշողականութիւնը, որ առկայ է բոլոր ժողովուրդներուն մէջ:

    . Իսկ Փաշինյանի այդ նկարներուն պարագային, հայերը պէտք է որ հասկնան թէ, պաշտօնապէս՝ այս արարածը կը ներկայացնէ ՀՀ-ն: Հետեւաբար, ներքաղաքական մղումներով՝ այդ նկարները տարածելը, շատ ափսոսալի երեւոյթ մըն է:

    Իսկ արդէն բանիմաց հայուն համար, այդ նկարները տեսնելու կարիքը չկայ, գիտնալու համար որ այդ է արդէն Փաշմինյանին վիճակը, թուրքերուն առջեւ…

    Թրքական միջանցքէն, անկարելի է որ հրաժարին: Թուրքերու միակ – այդ ալ, ժամանակաւոր – «զիջումը» կրնայ հանդիսանալ ռուսների ներկայութիւնը, այն ճանապարհին՝ ծայրը միայն:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ says:

    Բայց Ձեզ ինչու է մտահոգում Ռուսաստանի վերահսկողությամբ միջանցքը?
    Եթե չեմ սխալվում, Դուք միշտ կողմ եք եղել դրան։
    Ես միշտ դեմ եմ եղել ու պայքարելու եմ դրա դեմ,բայց բացի Պարսկաստանից ուրիշ աջակից չունեմ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խնդրում եմ, այստեղ դրեք իմ որեւէ հրապարակում կամ տեսագրություն, որտեղ ես ողջունում են «միջանցքի» ռուսական վերանսկողությունը: Կանխավ շնորհակալ եմ

      • Հայ says:

        Առնվազն հիշում եմ երկու հոդված,որտեղ Դուք մի կողմից քննադատում եք Ռուսաստանին, մեզ չվերաբերվող հարցերում,բայց մյուս կողմից ասում,որ միջանցքի հարցում մենք պետք է հաշվի առնենք Ռուսաստանի շահերը։
        Այդ հոդվածները գրվել են վերջին 2 տարիների ընթացքում,վերնագրերը չեմ հիշում,սակայն “շառ անելը” իմ սովորույթը չէ: Այնուամենայնիվ
        Եթե Դուք վճռականորեն դեմ եք, որ Ռուսները որևէ կերպ կապ ունենան այդ ճանապարհի հետ և ընդհանրապես դեմ եք այդ ճանապարհին,ապա ես միայն կողջումեմ դա և ներողություն կխնդրեմ,ասելով որ բոլորովին ուրիշ հոդված եմ կարդացել և մտածել եմ,որ այն Դուք եք գրել։

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ես վճռականորեն դեմ եմ,որ մեր երկրով անցնող որեւէ կոմունիակացիա վերահսկի որեւէ երկիրը, բացի մեզնից, եւ, այո, համաձայն եմ, որ այդպես է մնտածում նաեւ Իրանը:

          • Հայ says:

            Երևի ես մեկ այլ մարդու հոդված եմ կարդացել։
            Հայցում եմ Ձեր ներողամտությունը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031