Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի օգնականները պետք է հուշեին, որ չարժե Ադրբեջանի դրոշի մոտ նման դիրք զբաղեցնել. «168 ժամ»

Հոկտեմբեր 10,2024 09:00

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այնպիսի տեսանկյունից ասես խոնարհված է Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուս լուսանկարում Ալիևի հայացքի ներքո Փաշինյանը կրկին ադրբեջանական դրոշի առջև ուղղում է տաբատը: Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել էր այդ լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից` միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատեց, որ նախ՝ ՀՀ վարչապետն ինքը պետք է շատ զգույշ լինի, հասկանա՝ որտեղ է գտնվում, կամ իր օգնականները պետք է հուշեն, որ չարժե Ադրբեջանի դրոշի մոտ նման դիրք զբաղեցնել, եթե նույնիսկ դա հանկարծակի է եղել.

«Երկրորդ՝ դա խոսում է այն մասին, որ որևէ հարգանք չկա ՀՀ ղեկավարի հանդեպ ՌԴ իշխանությունների կողմից, որովհետև չգիտես՝ ինչու, այլ երկրների ղեկավարների հետ այդպիսի կիքսեր չեն լինում: Այսօր նույնիսկ այլ տեսանյութեր տեսա՝ սուրճ խմելիս և այլն, և հասկանալի է, որ հաստատ դա լրագրողները չեն նկարել և հրապարակել: Հենց դա է, որ եթե նորմալ հարաբերություններ լինեին, «ՌԻԱ Նովոստին» չէր համարձակվի այդպիսի նկարներ հրապարակել, կամ եթե նույնիսկ սխալմամբ հրապարակեր, շատ արագ կհեռացներ (այդ նկարներն ավելի ուշ հեռացվեցին.-խմբ): Մոսկվայի համար մեկ է՝ ՀՀ վարչապետը կամ նրա հետ կապված լրատվամիջոցները ոնց կարձագանքեն: Ես չեմ բացառում, որ պատահմամբ է եղել, բայց փաստացի վիրավորական է ՀՀ իշխանությունների նկատմամբ»:

Ամփոփելով Փաշինյանի մոսկովյան այցը, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դատելով ՌԴ ԱԳՆ վերջին երկու բրիֆինգներից, թե տոնայնությունը ինչպես էր փոխվել, երբ խոսում էին Հայաստանի մասին, դա նշանակում էր, որ ռուսական կողմը որոշակի սպասելիքներ ուներ, որ կարող են որոշ հարցեր լուծվել:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031