Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ուզում է՝ Ադրբեջանը խոսի անկլավների մասին, հրապարակայնացնի այն սկզբունքները, որոնք նախնական քննարկվել են ինչ-որ սենյակներում

Հոկտեմբեր 09,2024 22:55

Ալիեւի վերջին հայտարարությունները, որոնք նոր պատերազմի սպառնալիք էին, արդյո՞ք այն մասին չեն, որ Փաշինյանի քաղաքականությունը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլև նոր պատերազմի վտանգ է պարունակում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ մեկի քաղաքականությունը չէ, որ տանում է պատերազմի. «Ասել թե դրանց հետ գոնե մասնակի համաձայն չեմ, համաձայն եմ, բայց դրանք ծայրահեղ բացարձականացնել, դա էլ ճիշտ չէ: Ալիեւը շահագրգռված չէ քաղաքական փոխզիջումային լուծման …ու մի դերակատարի խնդիր չի էլի: Ինձ համար օրինակ թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ Արցախի էթնիկ զտման հարցը մի անձի մեղավորության խնդիր չէ, որ արագ մեղավորներ գտնեմ: Ավելի մեծ թվով գործոններ կան, մեկի քաղաքականությունը չէ, որ տանում է դրան»:

Ինչու Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, սպառնալիքներին, նոր պահանջներին ՀՀ իշխանությունները կամ չեն պատասխանում կամ դժկամորեն են արձագանքում՝ հպանցիկ, խեղճի դիրքերից, ի պատասխան պարոն Սաֆարյանն ասաց. «Կա այդպիսի բան: Այնպես չէ, որ ասում եմ, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում կամ նրանց ամեն արածի հետ համաձայն եմ, այդպես չէ: Բայց գտնում եմ, որ որոշ բաներին պետք չէ պատասխանել, որովհետեւ վերջին չորս տարվա ընթացքում մի քանի դրվագով կարող եմ ցույց տալ՝ ինչպես է հայկական կողմը ուզեցել խոսեցնել Ադրբեջանին, Ադրբեջանը չի խոսել, եւ ինչպես է Ադրբեջանը ուզեցել հայկական կողմին խոսեցնել, որ չի խոսել: Եթե խաղն անազնիվ է, իսկ հիմա խաղն անազնիվ է, երբեք այդ խաղում չպետք է անես այն, ինչ մյուս կողմն ուզում է, որ անես:

Այս դեպքում, երբեմն այդ հայտարարությունները կարող են միտում ունենալ սադրելու քեզ, որ պատասխանես մի բան, որը հռետորաբանությունը թեժացնի ու դարձնի անկառավարելի, ու մյուս կողմը ստանա այն, ինչ ուզում է: Ես կարող եմ մի քանի դրվագ բերել, թե ինչպես է նաեւ հայկական կողմը դա արել:

Մենք էլ ենք ուզել, որ Ալիեւը խոսի անկլավների, դրանց իրավական հիմքերի մասին: ՀՀ-ում բոլորս քննադատել ենք Փաշինյանին, թե ինչու է այդ մասին անընդհատ խոսում այդ թեմայից, պահ է եղել, որ ինքն ուզում է, որ Ադրբեջանը խոսի անկլավների մասին, հրապարակայնացնի այն սկզբունքները, որոնք նախնական քննարկվել են ինչ-որ սենյակներում: Ալիեւը դա չի արել, որովհետեւ հասկացել է՝ ինչ է ուզում Հայաստանը: Հիմա նույն ձեւի այս պահին, Ալիեւն ուզում է խոսեցնել Փաշինյանին, կորզել որոշակի հայտարարություններ, որ դառնա փոխադարձ մեղադրանքների խաղ ու դա օգտագործի որպես առիթ ուժով լուծելու խնդիրները:

Հայաստանն էլ խեղճի տպավորություն է թողնում,այո՛, կա այդպիսի ընկալում: Սուտ չէ, որ երկար ժամանակ չպատասխանել, տպավորություն է, որ ուժեղն է թելադրում, թե ինչ պետք է արվի: Բայց ՀՀ-ն էլ ուզում է ցույց տալ, որ այս դիսկուրսները չի ուզում զարգացնի, որովհետեւ իր համար ավելի կարեւոր է կառուցողական կողմը պահելը: Խնդիրները չեն գալիս միայն նրանից, որ անպատասխան ես թողնում այդ ամեն ինչը, խնդիրները գալիս են, թե որքանով է ՀՀ-ն հասկացել խաղը:

Հայաստանը կարող է պատասխանել, ինչ-որ պատասխան կարող է տալ, ինչպես վերջին արձագանքը եղավ ԱԳՆ-ի, բայց հիմա ինչ-որ մի խաղ է գնում, երբ յուրաքանչյուրը ուզում է մեղքը թողնի մյուս կողմի վրա, թե ինչու չստորագրվեց կամ ինչու չպետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Իսկ միջնորդները ինչո՞ւ չեն պատասխանում, այս խաղի մեջ չկա՞ն: Իսկ ո՞վ է այդ արբիտորը, ում մոտ ուզում ենք այդքան կառուցողական երեւալ, արբիտորն ունի՞ այն ստատուսը, որ վերջում սխալ ու ճիշտ ասի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031