Հոկտեմբերի 3-8-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ WFMC-ի վարկանիշով աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկրների լավագույն մարզիկները:
Հայաստանի այկիկենդո կարետի ազգային ֆեդերացիան Երևանի և Գեղարքունի թիմերից կազմված 8 մարզիկներից բաղկացած հավաքականով նույնպես մասնակցում էր մրցաշարին, որտեղ գրանցվեց հետևյալ արդյունքները` Գրիգոր Սաֆարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը,
Խաչիկ Ասատրյանը, Նարեկ Ասատրյանը, Լևոն Չիլինգարյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Խաչիկ Խլղաթյանը, Խաչիկ Դանիելյանը, Արման Մկրտչյանը, Պավել Մալյանը զբաղեցրել են պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Հավաքականը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, միջազգային հարցերով փոխնախագահ Գոռ Մկրտչյանը և գլխավոր մարզիչ Արաքս Մարգարյանը:
Ի. ԱՍԾԱՏՐՅԱՆ