Ուստ-Կամենոգորսկում (Ղազախստան) ընթացող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում ուժեղագույնների Masters խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Արամ Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է արել Թուրքմենիայի ներկայացուցիչ Սապարմուրատ Ատաբյեւի հետ եւ 6,0 միավորով պահպանել է դիրքը 16-րդ տեղում:
Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, այս տուրում ազատ էր: Նա 4,5 միավորով նահանջել է 55-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ