Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի ԵԱ-ին Հայաստանից կմասնակցի 19 երիտասարդ

Հոկտեմբեր 09,2024 20:22

Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկան ծանրորդները այս օրերին Օլիմպավանում նախապատրաստվում են հոկտեմբերի 26-ին Լեհաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Մարզիչները արդեն որոշել են, թե ովքեր են մասնակցելու պայքարին:

20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու է 10 ծանրորդ: Նրանք են. 55 կգ քաշային կարգ՝ Ժորա Գրիգորյան եւ Սեյրան Խուդանյան, 61 կգ՝ Մերուժան Եղոյան եւ Ռաֆիկ Մինասյան, 67 կգ՝ Սամվել Մարտիրոսյան, 73 կգ՝ Մարտին Պողոսյան, 81 կգ՝ Նարեկ Մկրտչյան, 89 կգ՝ Վալերիկ Մովսիսյան, 102 կգ՝ Ալեքսանդր Լազարյան, +109 կգ՝ Աշոտ Մովսիսյան:

23 տարեկանների ավագ մարզիչ Հակոբ Փիլոսյանը հավաքականում ընդգրկել է ինը ծանրորդի. 61 կգ՝ Գառնիկ Չոլակյան, 73 կգ՝ Գոռ Սահակյան, 81 կգ՝ Կարեն Մարգարյան, 89 կգ՝ Սուրեն Գրիգորյան եւ Մնացական Աբրահամյան, 96 կգ՝ Գեւորգ Ղահրամանյան, 109 կգ՝ Պետրոս Պետրոսյան եւ Գարիկ Կարապետյան, +109 կգ՝ Յաշա Մինասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031