Հոկտեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն ցուցաբերելու համար, «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնին, հյուպատոսական հատուկ գործակալ Ուիլյամ Լա Շանսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական է։
Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքին՝ Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանցագործության բացահայտմանը նպաստել է Հայաստան-ԱՄՆ իրավապահ մարմինների համագործակցության բարձր մակարդակն ու արհեստավարժությունը:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Էնդրյու Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանն ու ոստիկանությանը՝ ԱՄՆ քաղաքացուն անվնաս հայրենիք վերադարձնելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու գործում ցուցաբերած ջանքերի համար:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն