Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները

Հոկտեմբեր 09,2024 16:40

Հողի հաստ շերտի տակից մեզ հասած հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում։

13-14 դդ․ թվագրվող այս սափորը և բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։

Ավետիս Գրիգորյան/պգթ արշավախմբի ղեկավար/.

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումներով հայտնաբերվել  13-15-րդ դդ․ թվագրվող խեցեղեն, մետաղյա իրեր։ Հավաքածուում կան ամբողջական և բեկորային կարմրափայլ, դրոշմազարդ, տարատեսակ զարդանախշ հասարակ անոթներ, միագույն և բազմագույն ջնարակած անոթների բեկորներ, հախճապակու բեկորներ, կավե, ջնարակապատ և քարե ձիթաճրագներ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները առանձնացնում, մաքրում ամրակայում ու վերականգնում են հայտնաբերված խեցեղենը։

Աստղիկ Սիմոնյան վերականգնող մասնագետ.

Այժմ փորձում եմ ամբողջացնել 13-14 դդ․ թվագրվող այս կճուճը, որոշ բացակա հատվածներ ևս լրացնելու եմ և այն պատրաստ է։

Խեցեղենի մի մասը արդեն մաքրվել,  վերականգնվել է, մյուսները սպասում են իրենց հերթին, որից հետո մաքրվելու են պեղումներից հայտնաբերված մետաղյա առարկաները։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031