Ամերիկյան «Agenus» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա դուրս բերել նոր տեսակի հակաքաղցկեղային դեղամիջոց, Երևանում կայացած WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում «Sputnik Արմենիա»-ին ասաց ընկերության գործադիր տնօրեն, հայազգի գործարար Գարո Արմենը։
Նոր դեղամիջոցի նախատիպերի փորձարկումներին մասնակցում է նաև Երևանի Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:
«Հիվանդներից մեկը, որը համաձայնել է փորձել դեղը, Մեծ Բրիտանիայի բնակիչ է։ Նա համաձայնել է, քանի որ չի կարող սպասել ընթացակարգերին, մինչև կսկսեն իր բուժումը։ Մոտ երկու շաբաթից նա կժամանի բուժման երկրորդ կուրսին»,– նշեց Արմենը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: