Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին կազմակերպվել էր «Դրվագներ Չարենցի բանտային կյանքից» խորագրով միջոցառում։
Միջոցառումն անցկացնելու համար հիմնարկ էին այցելել թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և աշխատակից Գոհար Վահանյանը։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Չարենց․ մահվան տեսիլ» վավերագրական ֆիմը, ինչից հետո հյուրերը պատմել են մեծանուն բանաստեղծի գրական ժառանգության, կյանքի և բանտարկման ժամանակաշրջանի մասին։
Թանգարանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նաև նվիրաբերել է Չարենցի և այլ հայ ականավոր գրողների գրքերից։
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ