Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Վարդենիս համայնքի Ազատ գյուղը. Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 09,2024 15:01

Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է

Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար:

Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշուղն ապրել է Ադրբեջանի հնագույն հողում՝ Գոյչա շրջանի Աղքիլիսա գյուղում։ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ գյուղը:

Տասնյակ տարիներ առաջ, երբ Ազատում բնակություն էին հաստատել ադրբեջանցիներ, բնակավայրը կոչվել է Աղքիլիսա։ Բայց եթե պատմական հետդարձ կատարենք, կհավաստիանանք, որ Ազատ գյուղն ի սկզբանե եղել է հայկական։ Դրա մասին են վկայում գյուղում գտնվող գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցին և մնացած հուշարձանները․ ամբողջ տեղեկությունը՝ այստեղ:

Նույն պարագայում բազմաթիվ հայեր ծնվել են Ադրբեջանում, սակայն երբեք չեն արվել հայտարարություններ, որ նրանք վերադառնալու են իրենց ծննդավայր՝ Գանձակ (Կիրովաբադ), Դաշքեսան և այլուր: Ի դեպ, Դաշքեսանում, որպես ադրբեջանական բնակավայր, միակ պատմամշակութային կոթողն առ այսօր հայկական Թարգմանչաց եկեղեցին է։

Ադրբեջանի նախագահի արված հայտարարությունները «պատմական հողեր» վերադարձի վերաբերյալ ուղղակիորեն խախտում են  միջազգային իրավունքի մի շարք դրույթներ:

  • Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունք:
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ICCPR, 1966) վերահաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է հավասարակշռված լինի գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Կոչ եմ արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ կանխելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031