Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի նախագահի միջնորդությունը՝ կասեցնել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, մինչ հայցը քննվում է դատարանում, հայտնում է «Էխո Կավկազա»-ն:
Դատարան էր ներկայացվել 4 հայց՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վրացական 121 հասարակական կազմակերպություններից, խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներից և լրագրողներից։