Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունից հետո հափշտակել է մահացածի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի. Ձորաղբյուրի 42-ամյա բնակիչը ձերբակալվել է

Հոկտեմբեր 09,2024 14:38

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին, որը տեղում մահացել է: Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է Ազատ Նիկողոսյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Կոտայքի բաժնի ոստիկանները ժամը 20.30-ին 42-ամյա տղամարդուն Ազատության փողոցի իր տանը հայտնաբերել, նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Բաժնում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:

Սպանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը և Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակիչը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031