Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ֆլորենս Բաուերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ վերահաստատելով համատեղ ծրագրերի իրականացմանն աջակցելու իր պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան