«Քիչ առաջ ոստիկանության միջոցով մեզ տեղեկացրեցին, որ դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է մեր ներկայացուցիչներին ընդունել ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների։ Թույլ տվեք չծիծաղել»,- ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ ասելով, որ «այսօրվա ընդունարանն այս հրապարակն է» ու պահանջեց, որ Աննա Վարդապետյանն իջնի ու պատասխանի իրենց հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մինչ ցուցարարները սպասում էին Աննա Վարդապետյանին, դատախազության շենքի մոտ քաշքշոց սկսվեց։
«Ոստիկանները խոչընդոտեցին մեր ակցիան, մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնություններ են իրականացնում։ Այն մետաղադրամները, որ նետվում են, Նիկոլ Փաշինյանի ու Ալիեւի պատկերով են, որոնք մեր թշնամին են, հանցակից ու Արցախը հանձնողներ»,-հայտարարեց շարժման մասնակից, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում
Ավելի ուշ, Բագրատ սրբազանը դիմեց ոստիկաններին․ «Այդքան մի տանջվեք տղերք, հեսա ձեզ էլ է հանձնելու, ինչպես Արցախի ոստիկանությանը հանձնեց, ինչպես Շուշիում, ոստիկաններին հանձնեց։ Հանգիստ եղեք․ ձեզ էլ է հանձնելու, ինչպես մեզ բոլորիս է հանձնելու»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ