«Ի թիվս այլ անձանց՝ մեղադրանք պետք է լինի նաեւ Իլհամ Ալիևի նկատմամբ»,-ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով 2022-ի տարեվերջից Արցախում կատարված իրադարձությունները, որոնք, ըստ էության, այն հիմքերն են, որոնց համաձայն «Սրբազան շարժումը» հայցեր է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն։
Հովհաննես Խուդոյանի փոխանցմամբ, պատշաճ քրեական հետապնդումներ չկան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Ավելին, նա հայտարարեց, որ ՀՀ իրավապահ մարմինները անտեսել են մի քանի փաստեր, որոնք վկայում են, որ այդ գործողությունները Հայաստանի հանրապետության առաջին դեմքից ունեցել են օժանդակություն։
Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործեր հարուցելու հիմքերի մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ