Դատախազությանը երկու գործ ունեք հանձնելու․ այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ դրանք վերաբերում են Արցախում էթնիկ զտում իրականացրած, արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Իլհամ Ալիեւին եւ նրա «աջակից ու հանցակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Բագրատ սրբազանը հայտարարեց՝ պահանջում են, որ գլխավոր դատախազն անձամբ իջնի եւ բացատրություններ տա դեռ անցած տարի Քննչական կոմիտեի հարուցած վարույթի վերաբերյալ՝ Ադրբեջանին վերաբերվող պատերազմական հանցագործությունների մասով։ Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին սահմանադրական ուժ չունեցող։
Աննա Վարդապետյանին 30 րոպե տրվեց՝ սուրճը խմելու, նախապատրաստվելու համար։ Սրբազանը հայտարարեց, որ պատրաստ են նաեւ շարժման ներկայացուցիչների՝ դատախազության շենքում ընդունելությանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք, կիրակի օրը, ՍԴ-ի մոտ ցույցի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարել էր ․ «Մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նկատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։ Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ