ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի ակնկալում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր անցած 6 տարիների ընթացքում չեն տեսել գործող իշխանության «դավաճանական կեցվածքը», հիմա հանկարծ կարթնանան եւ կտեսնեն․ այդ մասին այսօր նա հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ լրագրողների հետ զրույցում։
Բայց, ըստ նրա, դա բնավ չի նշանակում, որ բոլոր գործիքները, այդ թվում` նաեւ դատական հայցերը, չպետք է օգտագործվեն։ Նա վստահ է, որ մի օր Հայաստանում կգան իշխանության պետականամետ գործիչներ եւ Նիկոլ Փաշինյանն ու մնացած հանցագործները կպատժվեն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից Հայկ Մամիջանյանն ակնկալիքներ չունի, բայց հանցագործության մասին հաղորդումների ներկայացումն անհրաժեշտ է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր դատախազության շենքի մոտ նաեւ լուռ ցույց տեղի ունեցավ՝ Բաքվում գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ