Թուրքիան և Ադրբեջանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու քայլեր են ձեռնարկում:
«Համագործակցություն տեխնոլոգիաների ոլորտում. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրության QFAB-250 LG ավիառումբը (250կգ-ոց բեկորա-ֆուգասային ավիառումբ- «Ա.») բարձր ճշգրտությամբ խոցել է թիրախը թուրքական ASELSAN ընկերության լազերային ուղղորդման սարքի միջոցով LGK (Laser Guidance Kit)», – նշված է թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության տարածած հայտարարության մեջ: