Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

OVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր «Կառավարում, ռիսկեր, վերահսկողություն․ խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակում

Հոկտեմբեր 09,2024 12:42

Հոկտեմբերի 4-6-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսին ներկա էին շուրջ 200 մասնագետներ մասնավոր, հանրային և ֆինանսական ոլորտներից ։

Միջոցառման գործընկերն էր OVIO ընկերությունը։

Կոնֆերանսի «Տեղեկատվական տեխնոլոգիա և արհեստական բանականություն» սեսիայի բացումն իրականացրեց OVIO ընկերության տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ով ներկայացրեց կորպորատիվ կառավարման, ռիսկերի և հսկողության դերը արդի տեխնոլոգիաների աշխարհում։

«Ժամանակակից թվային աշխարհում կառավարումը դարձել է մարտահրավեր։ Տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց առաջանում են նոր ռիսկեր, և ՏՏ աուդիտը պետք է ոչ միայն վերլուծի իրողությունները, այլև կանխարգելի ռիսկերը և ստեղծի դեպի առաջընթաց տանող գործիքակազմ։ Տեխնոլոգիաների ամբողջ ներուժը օգտագործելու համար կազմակերպությունները պետք է խթանեն համագործակցությունը ՏՏ աուդիտի և ռիսկերի կառավարման թիմերի միջև: Առանձին գործելակերպն այլևս կենսունակ չէ ներկայիս արագ փոփոխվող միջավայրում»- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Կոնֆերանսի բանախոսներն էին ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, ովքեր քննարկեցին կառավարման, ռիսկերի, աուդիտի և հսկողության արդի մարտահրավերները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և արհեստական բանականության ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման փորձը։ Ներկայացվեցին կորպորատիվ մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև ներքին աուդիտի նոր ստանդարտներում տեղ գտած փոփոխությունների ազդեցությունը պետական և մասնավոր ոլորտների համար։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նշված թեմաները կլոր սեղանների ձևաչափով և կիսվել իրենց եզրահանգումներով՝ հմուտ փորձագետների մասնակցությամբ։

OVIO-ն, լինելով ֆիքսված ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց շուկայում, դեռևս 2024թ․ մայիսին գործարկեց Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը՝ արդեն իսկ հաջողությամբ մատուցելով մի շարք ամպային ծառայություններ և այլ թվային լուծումներ։

Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտը հիմնադրվել է 2012թ.-ին և հանդիսանում է «Institute of Internal Auditors-Global» միջազգային կազմակերպության գործընկերը Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031