Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու»․ Խաչիկ Մանուկյանը՝ դատախազությանը ներկայացվող պահանջագրի մասին

Հոկտեմբեր 09,2024 12:38

«Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տեւական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների։ Ժամանակն է, որ այդ հայտարարությունները տեղափոխվեն իրավական դաշտ»,-այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվեց 44-օրյա պատերազմում։

«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, քանի որ այսօրվա դատախազը հայտարարել է, որ զեկուցում է վարչապետին, այսինքն` կատարում է նրա հրահանգները։ Դատական համակարգն էլ գտնվում է նրա ափի մեջ։ Մարդը հիմա ափը բաց է թողել, զբաղված է հեծանիվ քշելով, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում, մարդն ասում է՝ իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձեւին»,-ասաց Խաչիկ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ակնկալիքներ ունի՞, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կբավարարի նրան ներկայացվելիք պահանջը։

Խաչիկ Մանուկյանը պնդեց իր կարծիքը՝ գործ ունենք դարակազմիկ հանցագործների հետ։ Բայց, ինքը հավատում է՝ իշխանափոխությունից հետո լինելու է թե իրավական, թե քաղաքական գնահատական․ «Այդ ժամանակ ձեր դիմաց կանգնած կհայտարարեմ, այո, արդարադատությունը հաղթելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031