«Ազատություն». Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևն ասել է, թե «Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են ՀՀ-ում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։
Բաքվի մեղադրանքներին Երևանից արձագանքում են՝ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցնում են՝ հայկական կողմն առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, Ադրբեջանը, սակայն, չի արձագանքել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: