Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում  և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Հոկտեմբեր 09,2024 11:11

Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ին: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր և DigiTec-ի ֆինտեք հովանավորը: Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվեց Ֆասթ Բանկի և Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի և Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում բացառիկ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում շքեղ երաժշտական շոուով հանդես եկավ  Ջեյսոն Դերուլոն։

Ֆասթ Բանկը ներկայացավ այցելուներին առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ Բանկն այցելուներին ներկայացրեց իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆ քարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները և այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով ՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին և այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է  WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարևոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաև մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք և գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները», – նշել է Գարեգին Դարբինյանը:

Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով և անակնկալներով։ Նշենք, որ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող  (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ այս հարթակը շատ կարևոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարևոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ և այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված  հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձևավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա», – եզրափակեց Արթուր Հարությունյանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031