Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ. Օվերչուկ

Հոկտեմբեր 09,2024 10:30

«Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ռուսաստանյան Առաջին ալիքին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հավելել, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»:

«Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հռչակագրից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման՝ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա», – ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031