«Իքս Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ պարգևավճար խոստանալով նրան, ով կօգնի բացահայտել երեկ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում հրդեհի ծագման հանգամանքները։
Բանն այն է, որ տարածքը, որտեղ տեղակայված էր «Դոմուս» խանութը, պատկանում է «Իքս Գրուպ»-ին և տրված էր վարձակալությամբ «Դոմուս» ՓԲԸ-ին։ «Իքս Գրուպ»-ի մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակով պողոտայում՝ «Դոմուս» խանութ սրահում բռնկված հրդեհից:
Անշարժ գույքի սեփակնատերը, ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի՝ հայցում է Ձեր օգնությունը և խոստանում 500 000 դրամի չափով պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։
Կարդացեք նաև
Ծանոթություն՝ պարգևավճարին արժանի նյութը ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և/կամ տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին:
Լուսանկարները և տեսաձայնագրությունները կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»։
Սեդա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջի հղումը։