Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում, որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության  այդտեղ մնալն ու գոյատևելը

Հոկտեմբեր 08,2024 23:40

Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը:

Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության  այդտեղ մնալն ու գոյատևելը: Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում կազմակերպությունը

առաջարկում է, որ Միջազգային քրեական դատարանը իրականացնի մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում ԼՂ հայերի հանդեպ կատարված սարսափելի արարքների պատասխանատու անձանց նկատմամբ:

Վերոնշյալ ելույթի հիման վրա Freedom House-ը իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է.

Այսօր ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ներկայացրեցինք Լեռնային Ղարաբաղին նվիրված մեր փաստահավաք առաքելության արդյունքները, որը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը:

Ավելին մեր զեկույցի մասին՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031